«Անկանխիկ գործառույթների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

30.06.2022
«Անկանխիկ գործառույթների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

Հարգելի՛ օգտատերեր,

Ստորև ներկայացնում ենք «Անկանխիկ գործառույթների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները՝ համաձայն ՀՀ ԿԲ-ի 2022 թվականի մարտի 22-ի խորհրդի նիստում ընդունած որոշումների:

  • 2022 թվականի մայիսի 2-ից էլեկտրոնային դրամապանակները կարող են  համալրվել և/կամ դրամապանակից միջոցներ կարող են ելքագրվել միայն անկանխիկ եղանակով: Մինչև մայիսի 2-ը թողարկված էլեկտրոնային փողերի հաշիվների առկա միջոցները ևս կարող են սպառվել բացառապես անկանխիկ եղանակով:
  • 2022 թվականի հուլիսի 1-ից էլեկտրոնային դրամապանակների օգտատերերը պետք է ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկում ունենան իրենց անունով բացված բանկային քարտ և/կամ հաշիվ, որը կկցվի էլեկտրոնային դրամապանակին:

Բացառություն - Սոցիալական էլեկտրոնային փողի հաշիվները (որոնց միջոցները ձևավորվում են ՀՀ պետական բյուջեից վճարվող սոցիալական պաշտպանության ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները) կարող են միայն կանխիկացվել: Բացառությունը  գործելու է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Ի դեպ, կցելով քարտ «Յուփեյ» հավելվածին և դառնալով նույնականացված օգտատեր կկարողանաք գործարքներ կատարելիս անմիջապես, որպես վճարման եղանակ ընտրել կցված քարտը:

Մինչ այդ «Յուփեյ»-ը ջանում է ստեղծել նոր հնարավորություններ՝ Ձեզ համար վճարումները ավելի հարմարմարավետ դարձնելու համար:

Կիսվել
Թարմացված է 30.06.2022 12:26